Wednesday, November 30, 2011

Անհայտը «Ալլահ աքբար» բացականչություններով Ստամբուլում գնդակահարել է զբոսաշրջիկներին

PanARMENIAN.Net - 30 նոյեմբերի 2011 - Ստամբուլի կենտրնում, Կապույտ մզկիթի մոտ անհայտ տղամարդը կրակ է բացել զբոսաշրջիկների ուղղությամբ: Ինչպես հայտնում է Fox news-ը, վիրավորվել է առնվազն 2 մարդ: Անհայտ հանցագործը «Ալլահ աքբար» բացականչություններով սկսել է կրակել զբոսաշրջիկների ավտոբուսի ուղղությամբ:
Ոստիկանությունը շրջափակել է պատահարի վայրը, սակայն կրակոցները չեն մարել դեռ որոշ ժամանակ: Այնուհետև ոճրագործին գնդակահարել են թանգարանի մուտքի մոտ: Տեղական հեռուստատեսությունը ցուցադրել է կադրեր, որտեղ երևում են շտապ օգնության մեքենաներ: Հարձակման դրդապատճառները դեռևս պարզ չեն, հայտարարել է Ստամբուլի քաղաքապետը:
Հարձակումը տեղի է ունեցել Ստամբուլի ամենահայտնի վայրերից մեկի՝ Կապույտ մզկիթի մոտ, որը տեսնելու են գալիս են տասնյակ հազարավոր զբոսաշրջիկներ:

No comments: