Wednesday, November 30, 2011

Հոլանդիայում չի հաջողվել հակաթուրքական օրինագիծ անցկացնել

HayNews.am. 30-11-2011- Թուրքական մամուլը ցնծում է. Հոլանդիայում չի հաջողվել իրականացնել հակաթուրքական օրինագծի ընդունումը:
Հոլանդիայի ներկայացուցիչների պալատը մերժել է ընդունել Սոցիալիստական կուսակցությունը ներկայացնող Հարի Վան Բամոլի առաջարկած օրինագիծը, որը վերաբերում էր Թուրքիայի ժողովրդավարության մակարդակին, Հայկական ու քրդական հարցերին:
Հոլանդիայում և Թուրքիայում եկող տարի պատրաստվում են նշել «դիվանագիտական հարաբերությունների հաստատման 400-րդ տարին», ինչի դեմ էլ հանդես է եկել հոլանդացի խորհրդարանականը` նշելով, որ «Թուրքիայում ժողովրդավարության մակարդակը շատ ցածր է, ինչպես նաև գոյություն ունեն Հայկական հարցն ու քրդերի խնդիրը»:
Այնուամենայնիվ, խորհրդարանում այս օրինագծին դեմ են քվեարկել մի շարք այլ քաղաքական ուժեր:

No comments: