Wednesday, November 16, 2011

Չինաստանում պատրաստվում են պանդայի կղանքից արտադրել ամենաթանկ թեյը

Diplomat.am. 16-11-2011- Չինացի կենսաբանը պատրաստվում է արտադրել աշխարհի ամենաթանկ թեյը, որի հիմքում ընկաց է լինելու պանդայի արտաթորանքը: Նա համոզված է, որ կղանքի մեջ առկա բազում օգտակար հանքանյութերը կօգնեն ստեղծել անկրկնելի բույրով նոր տիպի թեյի տեսակ, որը հնարավոր կլինի վաճառել 1կգ-ը 50000 ֆունտով:
Վայրի բնության մասնագետը, որը դասավանդում է տեղական քոլեջներում մեկում, արդեն հասցրել է հավաքել պանդայի 5 տոննա կղանք:
«Պանդաները շատ աղքատ աղիքաստամոքսային համակարգ ունի և կարողանում են մարսել իր կերածի ընդամենը 30 տոկոսը: Իսկ սա նշանակում է, որ նրա կղանքը հարուստ է օգտակար նյութերով»,-նշում է գիտնականը:
Նրա խոսքերով, այն թեյը, որն նա պատրաստվում է արտադրել, կունենա հասած կաղինի համ և շատ յուրօրինակ բույր:
Եթե հաջողվի իրականացնել իր մտահղացումը, ապա նրա կողմից ստեղծված խմիչքը կդառնա աշխարի ամենաթանկ թեյը:

No comments: