Wednesday, November 16, 2011

Մանդարինը կարող է պաշտպանել մարդուն սրտի հիվանդությունից

Մանդարինը կարող է պաշտպանել մարդուն ամեն տեսակի հիվանդություններից, այդ թվում` սրտի հիվանդություններից, շաքարախտից, ինսուլտից և ճարպակալումից: Եվ այդ ամենը մանդարինի կեղևի մեջ առկա նոբիլետին պիգմենտի շնորհիվ: Մանդարինի հյութը կարող է պայքարել ջերմության դեմ, հագեցնել ծարավը, մաքրել ասթմայով և բրոնխիտով հիվանդների թոքերը, ինչպես նաև վերականգնել ստամոքսի և աղիների միկրոֆլորան: Մանդարինի կեղևից ստացված հյութը նպաստում է ախորժակի լավացմանը, իսկ եփուկը` փափկացնում է հազը: Սակայն կան հիվանդություններ, որոնց առկայության դեպքում մանդարինի օգտագործումը ցանկալի չէ, օրինակ` ցիտրուսների նկատմամբ ալերգիա, ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոց, ստամոքսահյութի բարձր թթվայնությամբ գաստրիտ, խոլեցիստիտ և հեպատիտ

No comments: