Thursday, November 17, 2011

Ֆրանսիան ցանկանում է Թուրքիայի միջոցով հեռացնել Ասադին

HayNews.am. 17-11-2011- Ֆրանսիան հայտարարել է, որ ցանկանում է համագործակցել Թուրքիայի հետ` Սիրիայի նկատմամբ ճնշումներ գործադրելու հարցում, տեղեկացնում է CNNTurk-ը:
Ֆրանսիայի արտգործնախարար Ալեն Ժյուպեն, ով առաջիկայում այցելելու է Թուրքիա, քննարկելու է նաև Անկարայի և Փարիզի միջև համագործակցությունը` Ասադի վարչակարգի դեմ համատեղ քայլեր ձեռնարկելու հարցում:
Ֆրանսիայի արտգործնախարարը հանդիպելու է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին և վարչապետ Թայիփ Էրդողանին:

No comments: