Tert.am. 15-11-2011- Ադրբեջանը ցանկանում է ձեռք բերել Պակիստանի և Չինաստանի համատեղ արտադրության JF-17 Thunder տիպի ռազմական ինքնաթիռներ։ Այս մասին ադրբեջանական ԱՊԱ գործակալությանն ասել է Pakistan Aeronautical Complex – PAC ընկերության ներկայացուցիչը։Ընկերության ներկայացուցչի խոսքով՝ Ադրբեջանի հետ ինքնաթիռների ձեռք բերման առնչությամբ բանակցություններ եղել են, սակայն կողմերի միջև դրանց վաճառքի հետ կապված առայժմ որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել։
Ներկա պահին Pakistan Aeronautical Complex – PAC ընկերությունն իրականացնում է Պակիստանի ռազմաօդային ուժերի պատվերը։ Եվ եթե Բաքվի հետ համաձայնություն ձեռք բերվի, ինքնաթիռների մատակարարումն Ադրբեջան հնարավոր կլինի իրականացնել մի քանի տարիների ընթացքում։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment