Monday, November 7, 2011

Հայոց ցեղասպանության եւ դրա կազմակերպիչների մասին նոր գիրք Թուրքիայում

News.am. 7-11-2011- Թուրքիայում Հայոց ցեղասպանության հարցով զբաղվող Սայիթ Չեթինօղլուն հրատարակել է «Բնաջնջողներն ու առաքինի մահմեդականները» գիրքը։
Գիրքը կազմվել է Պոլսո Հայոց պատրիարք Զավեն Տեր Եղիյանի (1868-1947) Հայոց ցեղասպանության կազմակերպիչների ցանկի հիման վրա։ Սաիթ Չեթինօղլուն երկարատեւ եւ մանրակրկիտ հետազոտություններից հետո հրատարակել է «Բնաջնջողներն ու առաքինի մահմեդականները» գիրքը։
«Արդեն մարդասպանների որդիները, թոռներն իրենց հայրերի ու պապերի արածների համար ամաչելով, նրանց կենսագրությունն իմանալով, նրանց քննադատելով ու առերեսվելով՝ կարող են այս տրավմայից փրկվել»,-նշվում է գրքի վերջաբանում։

No comments: