Monday, November 7, 2011

Իսրաելի նախագահը հաստատել է Իրանի վրա հնարավոր հարձակման մասին

Diplomat.am. 7-11-2011- Իրանի վրա Իսրաելի և այլ պետությունների կողմից հնարավոր գրոհը ավելի ու ավելի իրական է դառնում: Այդ մասին հայտարարել է Իսրաելի նախագահ Շիմոն Պերեսը:
Ինչպես տեղեկացնում է "Ազատություն" ռադիոկայանը, Պերեսի հայտարարությանը նախորդել են մի շարք խոշոր ռազմական զորավարժություններ, որոնց ընթացքում ուսումնասիրվել են հռթիռային հարձակումներից պաշտպանվելու հնարավոր միջոցները:
Նախօրեին հայտնի է դարձել, որ ՄԱԳԱՏԷ-ն զեկույց է պատրաստում, որը պարունակում է ապացույցներ Իրանի կողմից ատոմային զենքի ստեղծման ուղղությամբ գաղտնի աշխատանքների մասին:
Որոշ տեղեկությունների համաձայն, Իսրաելի կողմից Իրանին հարձակման ենթարկելու ծրագրերը ամփոփվում են ամեն 36 ժամը մեկ: ԶԼՄ-ները տեղեկացնում են, որ Իսրաելը նպատակ ունի զանգվածային ռմբակոծությունների ենթարկել Իրանի միջուկային օբիեկտները, որոնք ընդգրկված են միջուկային զենքի ստեղծման գործում:

No comments: