«Լրագիր» 18-11-2011- Նոյեմբերի 24-ին հերթական հեռուստամարաթոնն է սպասվում Լոս-Անջելեսում, որտեղ կրկին գումարներ են հավաքվելու ղարաբաղյան գյուղերի ու քաղաքների ջրամատակարարման համար: Այդ նպատակով արդեն ԱՄՆ է մեկնել Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը, ով մինչ այդ եղել է նաեւ Մոսկվայում ու մի քանի եվրոպական քաղաքներում:
Այդ ֆոնին բավական հետաքրքիր են Հայաստանի փաստաբանների հնչեցրած տեղեկությունները, կապված սփյուռքի բարեգործների ու ներդրողների նկատմամբ մեքենայությունների հետ: Փաստաբանները պատմեցին այն մասին, թե ինչպես Հայաստանում ու Ղարաբաղում ներդրումներով ու բարեգործությամբ զբաղված իրենց պաշտպանյալներին թալանել են, իսկ դատարանները կամ չեն ընդունել հայցերը, կամ էլ աջակցել են խաբեբաներին: Փաստաբանները նույնիսկ առաջարկել են սփյուռքի ներդրողների իրավունքների պաշպանության հիմնադրամ ստեղծել:
Լոս-Անջելեսի հեռուստամարաթոններն արդեն բազմաթիվ տարիներ անցնում են մեղադրանքների մթոնոլորտում: Քանի դեռ ղեկավարությունը Ամերիկա է գնում եւ մարդկանց հայրենասիրության ու սրտացավության կոչեր է անում, ցույց տալով կադրեր, որտեղ Ղարաբաղը պատկերված է Գոբի անապատում, լրագրողները, հասարակական գործիչները, քաղաքական գործիչները եւ այժմ նաեւ փաստաբանները հայտարարում են, որ հավաքվող միջոցները ռացիոնալ չեն օգտագործվում եւ նաեւ գողացվում են: Տարեցտարի խոշոր նվիրատվություններ անողների թիվը պակասում է, ընդ որում, նրանք այնքան մեծ հայրենասերներ են, որ ջանում են չցուցադրել իրենց մասնակցությունը հերթական մարաթոնին:
Անկասկած, պետք է կույր լինել չտեսնելու համար, թե ինչքան բան է կառուցվել Ղարաբաղում սփյուռքի միջոցներով: Դպրոցներ, կոմունիկացիաներ, ճանապարհներ, որոնց ամեն օր առնչվում են Ղարաբաղի բնակիչներն առօրյա կյանքում եւ մտովի երախտագիտություն հայտնում բարերարներին: Մեր հակառակորդներն ասում են, որ Հայաստանի ամենահզոր զենքը սփյուռքն է` մեր տանկերից ավելի քիչ են վախենում, քան սփյուռքից:
Իսկ մե՞նք ինչպես ենք վերաբերվում նրանց: Սփյուռքի նախարարության կողմից կազմակերպված մշակութային-զանգվածային պիոներական միջոցառումները պարզապես խղճուկ են երեւում այն մամուլի ասուլիսի ֆոնին, որտեղ նշվում է, որ նույնիսկ դատարանները սփյուռքի գործարարաների իրավունքները չեն պաշտպանում:
Վերջին մի քանի տարիներին հայկական իշխանությունները, թերեւս հասկանալով, որ արեւմտյան սփյուռքը պահանջում է իրավունքների ու մրցակցության պաշտպանություն, իրենց հայացքն ուղղել են դեպի Ռուսաստան: 2-3 տարի Մոսկվայում բարեգործական երեկոներ են անցկացվել, որտեղ գումարներ են հավաքվել համահայկական հիմնադրամի համար: Այս տարի, երեւում է, նման միջոցառում չի լինի:
Ահա այսպիսին է Հայկական աշխարհը, որը փորձում է կառուցել հայկական կառավարությունը:

No comments:
Post a Comment