Friday, November 11, 2011

Հայաստանի միջուկային զենքը

«Լրագիր» 10-11-2011- Ադրբեջանի գիտությունների ակադեմիայի ռադիացիոն խնդիրների Ինստիտուտի տնօրեն Ադիլ Գարիբովը հայտարարել է, որ Ռուսաստանի աջակցությամբ Հայաստանը 10-15 տարի անց կարող է միջուկային զենք ստեղծել: Ադրբեջանցի գիտնականն ասել է, որ Հայաստանն արդեն այժմ հանդիսանում է միջուկային տերություն՝ միակը Հարավային Կովկասում, ասելով, որ Ատոմակայանի առկայությունը Հայաստանին հատուկ կարգավիճակ է տալիս:
Հասկանալի է, որ բաքվեցի գիտնականը տեղեկատվական դաշտ է փորձում նետել այն, որ Հայաստանը միջուկային զենք է ստեղծում, կարծելով, որ դա աշխարհում զայրույթ կառաջացնի, եւ հետեւաբար պատժամիջոցներ Հայաստանի դեմ: Ավելին, արժե սպասել, որ շուտով ի հայտ կգա եւս մի «արտահոսք», որը «կհաստատի», որ ռուսաստանցի գիտնական Դանիլովը, որը իբր օգնել է Իրանին միջուկային զենք ստեղծել, իրականում Դանիելյան է:
Նման քայլերն ակնհայտորեն հանդիսանում են Հայաստանը միջուկային կարգավիճակից զրկելու թուրք-ադրբեջանական ծրագրի մաս: Ավելի վաղ, Թուրքիան համառորեն անհանգստանում էր այն մասին, որ հայկական ատոմակայանը կարող է լինել վտանգավոր, քանի որ գտնվում է սեյսմիկ անկայոuն գոտում: Հիմա ահա խոսակցություններ ռումբի մասին, ինչպես նաեւ այն մասիn, որ Հայաստանի միջուկային ծրագրին աջակցում է Ռուսաստանը:
Դրա հետ մեկտեղ, Ադրբեջանն ու Թուրքիան հաշվի չեն առնում, որ չնայած իրենց ջանքերին, ոչ ոք աշխարհում կասկածի չի ենթարկում իր տարածքում ատոմակայան ունենալու եւ ատոմային մշակումներ անելու Հայաստանի իրավունքը: Եվ «միջազգային» կասկածների բացակայությունը պետք է հուշի Անկարային եւ Բաքվին, որ նրանք, ում իրենք ուզում են տրամադրել միջուկային Հայաստանի դեմ, կարող են արդյունքում հենց իրենք օգնել նրան:

No comments: