«ԱԶԳ», 11-11-2011 - Այսօր Ամերիկայի հայկական համագումարի երեւանյան գրասենյակում տեղի կունենա «Ադրբեջանահայ եւ նախիջեւանահայ փախստականների» նախաձեռնության երրորդ համագումարը: Հանդիպմանը նախաձեռնող խմբի անդամները ադրբեջանահայերին, միջազգային կազմակերպության ղեկավարներին եւ դեսպաններին կներկայացնեն ազատագրված տարածքում` Զանգելանում նոր քաղաքի հիմնադրման հարցը: Դրան զուգահեռ նրանք կներկայացնեն հռչակագիրը, որտեղ մատնանշված են փախստականների իրավունքներն ու կպահանջեն ԵԱՀԿ-ի պետություններից ջանքեր գործադրել իրավունքների օրինական վերականգնման համար: Մինչ այդ` երեկ Հանրային խորհրդում կրոնի, սփյուռքի եւ միջազգային ինտեգրման հարցերի հանձաժողովի նիստում նախաձեռնության հեղինակները ներկայացրին նոր քաղաքի հիմնադրման անհրաժեշտությունն ու նպատակը:
90-ականներին 100.000 ադրբեջանահայ ընտանիքներ դարձան փախստական: Կրկին ինտեգրվելու հնարավորություն նրանք չունեն: Պատճառն ադրբեջանական հասարակության ներկայիս վիճակն ու մարդու իրավունքների ոտնահարման բարձր սանդղակն է: «Սակայն դա չի նշանակում, որ ադրբեջանահայերը պետք է մոռանան իրենց իրավունքների եւ պահանջների մասին: 100.000 հայ ընտանիք է տուժել: Ադրբեջանը պետք է պատասխանատվություն կրի, որովհետեւ մենք հակամարտության հետ որեւէ կապ չենք ունեցել: Մենք չենք վերցրել զենք եւ կռվել նրանց դեմ: Մենք զոհեր ենք, էթնիկ զտման ենք ենթարկվել», ասում է նախաձեռնության անդամ իրավաբան Անդրեաս Ղուկասյանը: Նորակառույց քաղաքը 20.000 ընտանիքի համար է: Կառուցման համար անհրաժեշտ է 5 տարի եւ երեք միլիարդ դոլար:
Ղուկասյանն ընդգծում է, որ քաղաքը ստեղծվելու է ադրբեջանահայերի ուժերով եւ ֆինանսական աջակցությամբ: «Կան բազմաթիվ ադրբեջանահայեր, ովքեր արտասահմանում կարողացել են 20 տարվա ընթացքում ձեռնարկություններ հիմնել եւ համաձայն են ֆինանսապես աջակցել քաղաքի կառուցմանը: Այս քաղաքի կառուցմամբ Ադրբեջանին եւ ողջ աշխարհին կապացուցենք, որ հայը չի կոտրվել, ենթարկվել է Ցեղասպանության, սակայն նոր կյանք է հիմնում», ասում է Ղուկասյանը` հավելելով, որ մի իրավունքի իրականացումը չի նշանակում հրաժարում այլ իրավունքներից:
Նախաձեռնության առաջնահերթ խնդիրներից է քաղաքի կառուցմանը զուգահեռ միջազգային տարբեր ատյաններում բարձրացնել ադրբեջանահայերի խնդիրները:
«Մեր իրավունքների մասին չի բարձրաձայնվել, որովհետեւ լիազոր մարմին չկար: Այսուհետեւ ՄԱԿ-ում եւ ԵԱՀԿ-ում կբարձրաձայնենք փախստականների հարցերն ու կպահանջենք պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին»:
Անդրեաս Ղուկասյանը շեշտում է, որ իրենց համար ընդունելի է ԼՂՀ սահմանադրությունը, սակայն եթե գա մի պահ, որ միջազգային հանրությունը ազատագրված տարածքները որակի «գրավյալ» եւ վերադարձնելու հարց ծագի, ապա կառուցվելիք քաղաքի վերադարձման հարց չի կարող առաջանալ: «Այնտեղ բնակվում են դիսկրիմինացիայի ենթարկված հազարավոր անձինք: Հետեւաբար միջազգային նորմերով այն համարվում է ոչ թե «գրավյալ», այլ «վիճելի» տարածք:
Ղուկասյանը հավաստիացնում է, որ Ադրբեջանն իր հերթին չի պահանջի քաղաք կառուցել Հայաստանից գաղթած ադրբեջանցի փախստականների համար: «Հայաստանում բնակվել է 32.000 ադրբեջանցի ընտանիք: 28.000-ը վաճառել է իր գույքը, 4.000-ի գույքը վնասվել է երկրաշարժի ժամանակ: Այդ ժամանակ Խորհրդային Հայաստանը 70 միլիոն ռուբլի հատկացրեց նրանց որպես փոխհատուցում: Հետեւաբար Հայաստանից փախած ադրբեջանցիները որեւէ պահանջ չեն կարող ներկայացնել», ասում է Ղուկասյանը:
Անդրադառնալով քաղաքի ֆինանսական ռեսուրսներին` իրավաբանը շեշտեց, որ քաղաքի զարգացման առաջին խնդիրը աշխատատեղերի բացումն է, ինչն իր հերթին ենթադրում է ներդրումներ: «Քաղաքն ազատ տնտեսական գոտի կլինի, բացի դրանից սահմանակից է Իրանին եւ նավթամշակման առումով կարող է լավ տարածք դառնալ»:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

No comments:
Post a Comment