«Լրագիր» 3-11-2011- Իսրայելական «Մաարիվ» թերթի տեղեկություններով, երկրի կառավարությունը ուղիղ կապ է հաստատել Թուրքիայի իշխանությունների հետ երկկողմ հարաբերությունները բարելավելու նպատակով: Այս օրերին Անկարայում է Իսրայելի հատուկ բանագնաց Դավիդ Միդանանը: Առաքելության արդյունքների մասին տեղեկություններ դեռևս չկան, սական թուրքական մամուլը շեշտադրումն անում է հենց միայն բանագնացի ժամանման փաստի վրա:
Նախկինում տեղեկություններ էին տարածվել, որ Իսրայելի ու Թուրքիայի կառավարությունների վրա ճնշում է գործադրում Վաշինգտոնը, նպատակ ունենալով հաշտեցնել կողմերին:
Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունները կտրուկ վատթարացել էին անցած տարվա մայիսին, երբ Գազա ուղևորվող թուրքական տորմիղը գրավվել էր իսրայելական հատուկ ջոկատայինների կողմից: Պաղեստինյան անկլավի շրջափակման այդ թուրքական փորձի արդյունքում զոհվել էր Թուրքիայի 11 քաղաքացի:

No comments:
Post a Comment