Monday, November 21, 2011

Ասորիներն իրենց սրբավայրի համար Թուրքիայի դեմ հայց են ներկայացրել ՄԻԵԴ

HayNews.am. 21-11-2011- Ասորիների համար սրբագույն վայր հանդիսացող Մոր (Սուրբ) Գաբրիելի վանքի հարցով Թուրքիայի դեմ դատական հայց է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ), տեղեկացնում է թուրքական «Ռադիքալ» պարբերականը:
«Մոր Գաբրիել վանքի հիմնադրամը» պահանջում է կադաստրային գործարքների զոհ դարձած վանքին վերադարձնել շրջակա հողատարածքները, որոնք յուրացվել են գյուղացիների և ագարակատերերի կողմից:
Հիշեցնենք, որ վեճը ծագել էր ասորական վանքի և շրջակայքի քրդաբնակ գյուղերի միջև, որոնք յուրացրել են սրբավայրին պատկանող տարածքները:
Նշենք, որ ասորի եկեղեցուն պատկանող Մոր Գաբրիելի վանքն ունի 1614 տարվա պատմություն: Այն գտնվում է ներկայիս Թուրքիայի Մարդին նահանգում:

No comments: