Thursday, November 24, 2011

Արթուր Բաղդասարյանը կպատժվի. մամուլ

Tert.am. 24-11-2011- «Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է, որ բավականին հետաքրքիր զարգացումներ են տեղի ունեցել /և դեռ ունենալու են/ ԱԽՔ քարտուղար, ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանի անձի շուրջ: Խոսակցություններ կան, որ վերջերս Արթուր Բաղդասարյանը մեկնել է Մոսկվա` այնտեղ փորձելով քաղաքական վերնախավին համոզել, որ ինքն էլ կարող է Ռուսաստանի մարդ համարվել Հայաստանում ՌԴ վստահելի մարդկանց ցուցակում:
Արթուր Բաղդասարյանն այս քայլին դիմել է իր քաղաքական կարիերան վտանգավոր վայրիվերումներից ապահովագրելու, ինչպես նաև պաշտոնի մասով առաջընթաց գրանցելու հեռահար նպատակներից ելնելով: Թերթի տեղեկություններով, սակայն, Արթուր Բաղդասարյանի կեցվածքն այնքան էլ դուր չի եկել ռուսական քաղաքական վերնախավին, և ԱԽՔ քարտուղարն այնտեղից վերադարձել է առանց որոշակի պայմանավորվածություն ձեռք բերելու:
Շրջանառվող լուրերի համաձայն` սա այնքան էլ դուր չի եկել ՀՀ իշխանություններին, և նրանք որոշել են պատժել Արթուր Բաղդասարյանին ինքնագործունեություն ծավալելու համար: Թե ինչպես դա կդրսևորվի կամ ինչ պատժիչ սանկցիաներ կլինեն առաջիկայում` թերթին հայտնի չէ: «Փոխարենը նկատենք` չի բացառվում, որ Արթուր Բաղդասարյանն էլ տեղեկություններ ունի սանկցիաների կիրառման մասին, այլապես նա հրապարակային ՀՀ իշխանություններին չէր հիշեցնի Մարտի 1-ի սպանդի մասին` ակնարկելով, որ իրենք` ՕԵԿ-ը, «համենայնդեպս, մարդասպան չենք»: ՀՀԿ-ն, ի դեպ, շատ ծանր է տարել այս հիշեցումը և առաջիկայում պատրաստվում է կոշտ տոնայնությամբ հակադարձել ՕԵԿ նախագահին»,- գրում է թերթը:

No comments: