Thursday, November 24, 2011

Սլովակիայում հաստատվեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը

HayNews.am. 24-11-2011- Սլովակիայի Բարձրագույն դատարանի ներկայացուցիչ Շտեֆան Հարաբինը տեղի հայ համայնքի ղեկավար Աշոտ Գրիգորյանին տեղեկացրել է, որ Հայոց ցեղասպանությունը քրեականացնող օրինագիծը հաստատվել է դատանի կողմից և օրենքի ուժ է ստացել: Այս մասին տեղեկացնում է Nouvelles d`Arménie-ն:
Այսպիսով, այսուհետ Սլովակիայի ցանկացած քաղաքացի, ով ցանկացած երկրում կհերքի Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության փաստը, կկանգնի դատարանի առաջ: Մեղադրյալին կսպառնա մինչև 5 տարվա ազատազրկում:
Սլովակիայի խորհրդարանը ճանաչել էր Հայոց ցեղասպանությունը 2004 թվականին: Սա որպես հիմք ընդունելով ` Սլովակիայի խորհրդարանում օրինագիծ էր ընդունվել, որով քրեականացվում էր Ցեղասպանության փաստի ժխտումը: Այս օրինագիծը հաստատվել է Սլովակիայի Բարձրագույն դատարանի կողմից:

No comments: