Friday, November 18, 2011

Երևանյան համաժողովում վիճել են ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչները

HayNews.am. 18-11-2011- Երևանում նոյեմբերի 17-ին կայացել է «Հարավային Կովկասում տարածաշրջանային անվտանգության դինամիկա» համաժողովը, որի ժամանակ բանավեճ է տեղի ունեցել ԱՄՆ-ն ներկայացնող փորձագետի և Հայաստանում Իրանի դեսպանի խորհրդականի միջև:
Ամերիկացի փորձագետ Ուեյն Մերին հայտարարել է, որ տարածաշրջանի համար վտանգ է ներկայացնում Իրանի ներկայիս քաղաքականությունը և նրա միջուկային ծրագիրը:
Ուեյն Մերիի ելույթից վրդովված Իրանի դեսպանի խորհրդականը նշել է, որ իր երկիրը մեկ անգամ չէ, որ հայտարարել է միջուկային ծրագրի խաղաղ նպատակների մասին:
Մասնավորապես, Ջաֆարին նշել է. «Ամբողջ աշխարհը գիտի, թե որ երկիրն ունի միջուկային զենք և որ երկիրն է օգտագործել այն: Որոշ երկրներ խոսում են մարդու իրավունքների պաշտպանության, ահաբեկչության դեմ պայքարի մասին, մինչդեռ իրենք են խախտում մարդու իրավունքները»:
Նա նաև նշել է, որ Իրանը երբեք ագրեսիա չի ցուցաբերել իր հարևանների նկատմամբ և միշտ բարիդրացիական հարաբերություններ է պահպանել: Նա, որպես օրինակ, անդրադարձել է հայ-իրանական հարաբերություններին` նշելով. «Մենք շատ լավ հարաբերությունների մեջ ենք Հայաստանի հետ, որը օրինակ է ծառայում քրիստոնյա և մուսուլման երկրների համար»:

No comments: