Monday, November 21, 2011

Բժիշկը կնոջ հետույքը մեծացնելու համար օգտագործել է շինանյութ

Tert.am. 21-11-2011- ԱՄՆ–ում կեղծ բժիշկը կնոջ հետույքը մեծացնելու համար օգտագործել է ցեմենտ։
Ինչպես տեղեկացնում են արևմտյան լրատվամիջոցները, 30-ամյա Օնիլ Ռոն Մորիսը, ով ներկայացել է որպես պլաստիկ վիրաբույժ, կնոջը 700 դոլար վճարի դիմաց խոստացել է գեղեցիկ ազդրեր նվիրել։
Պարզվել է, որ բժիշկը կնոջ ազդրերը մեծացնելու համար օգտագործել է ցեմենտի խառնուրդ, պատռված անվադողերը վերականգնելու համար նյութ, իսկ կնոջ մարմնի վրա վիրահատության ժամանակ արված բացվածքները փակել է սուպերսոսինձի միջոցով։
Սակայն գեղեցիկ ազդրերի փոխարեն կինը քիչ էր մնում զրկվեր կյանքից։ Նրա մոտ վիրահատությունից հետո լուրջ բարդություններ են սկսվել, այդ թվում թոքաբորդ։
Կեղծ բժիշկը, որը նախկինում տղամարդ է եղել և վիրահատության միջոցով փոխել է իր սեռը, ձերբակալված է։ Նրան մեղադրում են սպանության փորձի մեջ։

No comments: