Monday, November 21, 2011

Թուրքիան Ադրբեջանի անդամակցությամբ իրեն է զգում որպես ՄԱԿ-ի ոչ մշտական անդամ

Zham.am. 21-11-2011- Բաքու իր այցեության ընթացքում Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Վոլկան Բոզկիրը հայտարարել է, որ Թուրքիան ու Ադրբեջանը հանդես են գալիս որպես մեկ պետություն միջազգային կազմակերպություններում:
Ըստ նրա` երկու երկրների միջև «երբեք» չեն կարող խնդիրներ ծագել. «Մենք միասնական ծրագրեր ունենք: Ադրբեջանը ընտրվել է ՄԱԿ-ի Ախ-ի ոչ մշտական անդամ: Թուրքիան հպարտ է դրանով: Թուրքիան դրանով իրեն է զգում ՄԱԿ-ի ԱԽ-ի ոչ մշտական անդամ: Տնտեսական ճգնաժամի ժամանակ նման ուժեղ երկրի ընտրությունը որպես ՄԱԿ-ի Ախ-ի ոչ մշտական անդամ շատ ուրախալի է: Բաքու այցելության ընթացքում մենք կքննարկենք Թուրքիայի ու Ադրբեջանի համատեղ քայլերը ՄԱԿ-ի ԱԽ-ում», -ասել է նա:

No comments: