7Or.am. 11-11-2011- Մոլդովայի պաշտպանության նախարարության խորհրդարանական լսումներից հետո պաշտպանության նախարար Վիտալի Մարինուցան հայտարարել է, որ նիստի ընթացքում ինքը պատգամավորներին կոչ է արել հիմնվել ոչ թե «ԶԼՄ–ների հաղորդումների», այլ «փաստերի ու իրավական փաստաթղթերի» վրա։ Այս մասին հաղորդում է «Մոլդնյուս»-ը։
Մարինուցան նշել է, որ Հայաստանին զենք վաճառելու հետ կապված գործարքը մինչև վերջ կկայանա, «քանի որ չկա և ոչ մի իրավական փաստաթուղթ, որը արգելում է դա»։
–Ես հուսով եմ, որ ամենասեղմ ժամկետներում գործարքային պայմանագրի իրականացումը կշարունակվի։ Այս պայմանագրում չկան կասկածելի կետեր, ու ես կարծում եմ, որ մենք պետք է դրա իրականացումը հասցնենք իր ավարտին,–հայտարարել է Մարինուցան։
Միաժամանակ նախարարը հրաժարվել է հայտնել՝ արդյոք գործարքի մեջ շարունակո՞ւմ է միջնորդի դեր ունենալ այն նույն լատիշական ընկերությունը, որին Լատվիայի իշխանությունները մտադիր են զրկել արտոնագրից, քանի որ նա հայտարարել էր, թե գործում է Լատվիայի իշխանությունների թույլտվությամբ։
Տեղեկացնենք, որ Հայաստանին վաճառված զինատեսակներից են «Կոբրա» հրթիռների համար նախատեսված 9В862, 9В863, ինչպես նաև «Կոնկուրս–Մ» հակատանկային հրթիռային համալիրների համար նախատեսված 9В871-3 վերահսկիչ–ստուգիչ համալիրները։ Դրանցից յուրաքանչյուրը 60 հազ. ԱՄՆ դոլարից ավելի արժե։ Վաճառված սպառազինության թվում կան «Ֆագոտ», «Կոնկուրս», «Շտուրմ–Ս», «Մետիս» տիպի հազարավոր հրթիռներ։
Հիշեցնենք, որ սպառազինության վաճառքի մասին լուրերը շրջանառության մեջ դրվելուց որոշ ժամանակ անց Ադրբեջանում Մոլդովայի դեսպան Իգոր Բոդյուն հայտարարել էր, թե Հայաստանին զենք վաճառելու համար Մոլդովայի վարչապետ Վլադ Ֆիլատը ներողություն է խնդրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևից։ Դեսպանը հաստատել էր, որ Մոլդովան 3 մլն դոլար ընդհանուր արժողությամբ սպառազինություն է վաճառել Հայաստանին` ընդգծելով, որ դա սխալ քաղաքական քայլ էր։ Իր հերթին լատիշական «Ժամ» օրաթերթը գրել էր, որ լրագրողների ձեռքում հայտնվել է Մոլդովայի կողմից Հայաստանին վաճառված սպառազինության պայմանագիրը։ Ըստ պարբերականի՝ պայմանագրում զինամթերքի վաճառքի գործում որպես կողմ են ներկայացվում Մոլդովայի պաշտպանության նախարարությունը և Լատվիայի «Latspeceksports» ընկերությունը։ Թերթը գրել էր, որ «Latspeceksports»–ը Մոլդովայից զինամթերք է գնել և այն վաճառել Հայաստանին։

No comments:
Post a Comment