News.am. 11-10-2011- Ադրբեջանում` Գուսարի շրջանի Լազա գյուղի մոտակայքում՝ Շահդաղ լեռան լանջերին կառուցվող «Շահդաղ» ամառային-ձմեռային զբոսաշրջային համալիրում ընթացող շինարարական աշխատանքների ժամանակ բախումներ են տեղի ունեցել այնտեղ աշխատող Թուրքիայի եկած քուրդ եւ ադրբեջանցի բանվորների միջեւ, հաղորդում է ադրբեջանական «Ազադլըգ» թերթը: Նշվում է, որ բանվորների միջեւ ծագած վիճաբանության պատճառը եղել է այն, որ քուրդ բանվորները ծեծի են ենթարկել ադրբեջանցի բանվորներից մեկին:
«Ադրբեջանցի բանվորները, ովքեր հանգստանում էին իրենց կացարաններում, բղավոցներ լսելով` դուրս են եկել: Այդ ժամանակ նրանք ականատես են եղել, թե ինչպես մոտ 20 քուրդ բանվորներ դաժանորեն ծեծում են իրենց աշխատողներից մեկին: Քրդերը արյունալվիկ ադրբեջանցուն սկսել են հարվածել հրդեհաշեջ բալոններով: Ադրբեջանցի բանվողները եւս ներառվել են կռվի մեջ, որի հետեւանքով դեպքը կարող էր ստանալ մասսայական բնույթ: Դա կանխվել է ղեկավարության միջամտության արդյունքում»,-գրում է «Ազադլըգը»:
Նշվում է, որ այնուհետեւ փորձել են կոծկել պատահածը, սակայն տեղի ոստիկանությունն արդեն տեղեկացվել է դեպքի մասին:
Նշենք, որ «Շահդաղ» համալիրը գտնվում է ծովի մակերեւույթից 1500-2300 մ բարձրության վրա:

No comments:
Post a Comment