Մեր զրուցակիցն է կինոռեժիսոր Դավիթ Մաթևոսյանը
-Դավիթ, այն, ինչ կատարվում է մեր քաղաքական կյանքում վերջին շրջանում կապված հրաժարականների հետ` արդյոք անակնկալ էր, թե՞ սա սովորական նախընտրական պատրաստությունների փուլ է: Եվ ի՞նչ եք կարծում, արդյոք վարչապետի հարբած ելույթը կարող է նրա հրաժարականի լուրջ նախապայման հանդիսանալ:
-Վերջին մեկ տարվա ընթացքում ինձ մտատանջող ամենահիմնական խնդիրը «քաղաքական» բառի բնորոշումն է: Հայաստանում, գիտակցաբար, հիմնականում իշխանամետ, իսկ ավելի պակաս չափով ընդդիմադիր ուժերի կողմից քաղաքացիական, կամ նույնիսկ ամենապարզ, ամենակենցաղային, ամենասոցիալական խնդիրները գիտակցաբար ներքաշվել են քաղաքական որակավորում ստանալու: Մեր քաղաքական ուժերը կարծես թե հասարակության խնդիրներով զբաղվելու մենաշնորհային հիվանդություն ունեն, և ցանկացած քաղաքացիական դրսևորում, ինչը կարող է քաղաքացիական հասարակության ձևավորմանը նպաստել, ոտքի կանգնելու լուրջ նախապայման հանդիսանալ, նրանց անհանգիստանալու տեղիք են տալիս, ինչպես, օրինակ`«Հիման», կամ«Սկսել ա»-ն, կամ «ինքնասպան» եղած զինվորների հարազատների պիկետները:
-Իսկ արդյոք քաղաքացիական նախաձեռնություններն իրենց գործողության վեկտորը չպե՞տք է ուղղեն հենց քաղաքական հարթություն:
-Կարծում եմ`այն, ինչ քաղաքացիական ակտիվություն ցուցաբերող քաղաքացիներն այսօր իրականացնում են, նորմալ հասարակության մեջ դրա տասը տոկոսն էլ որպես քաղաքական ակտիվություն չէր գնահատվի: Մեզ մոտ հարցի հիվանդագին շուռտվածություն է առաջացել, սա միտումնավոր է արվում, և դրանում մեղադրում եմ մեր քաղաքական այրերին, որոնք ջանք ու եռանդ չեն խնայում, որ քաղաքացիական նախաձեռնողականությունը որակավորվի որպես քաղաքական և դրանով մարդկանց զերծ պահեն ակտիվությունից: Առանց այն էլ Հայաստանում ունենք մարդկային ռեսուրսների լուրջ պրոբլեմ: Այսօր մարդկային ռեսուրսը Հայաստանից մեծ թափով հեռանում է, և բոլորս դա գիտենք: Ռեսուրսների պակասի խնդիր է նաև վերջին ամսվա, վերջին տասնօրյակի հրաժարականների շարքը: Մինչև այսօր երբեք կարիք չէր եղել ինչ-որ մի բան անելու համար հրաժարվել ինչ-որ պաշտոնից: Կարծում եմ` եթե իրենք հրաժարականներ են տալիս և հայտարարում, որ իրենք գնում են վերախմբավորման` լինելու շտաբի պետ, շտաբի պետի տեղակալ, շտաբի պետի տեղակալի տեղակալ և այլն, և այլն, սա առաջին հերթին իրենց աղքատ ռեսուրսների մասին է վկայում: Ցավոք սրտի, չեմ կարծում, որ կրթական և քաղաքական կուլտուրայի ցենզը բավարարում է մարդկանց հասկանալու, որ իրենք էլ են դրանից աղքատացել, այսինքն թե՝ Հայաստանն է աղքատացել, ու Հայաստանի մեջ՝ իրենք:
Ինչ վերաբերում է վարչապետին. Խոսք կա, որ հրաժարականները, որոնք տեղի ունեցան, հիմնականում հակավարչապետական տրամադրվածություն ունեցող հանրապետականների հեռացումների հետ էին կապված: Նրանք պատասխանատվությունը թողնում են Սերժ Սարգսյանի և վարչապետի վրա, իսկ քանի որ վարչապետի թիմը, ըստ իրենց՝ ոչ իրատեսական ծրագիր է ներկայացրել 2012-ի համար, և ուրեմն այդ մարդիկ պատասխանատվությունը հատկապես խորհրդարանական ընտրությունների, ապա նաև նախագահական ընտրությունների շեմին չեն ուզում կիսել` ընտրության հարց բարձրացնելով նախագահի և վարչապետի առջև: Իրականում, սակայն, Հայաստանում իշխանական խորը ճգնաժամ է`անհրաժեշտ մարդկային ռեսուրսների բացակայության հստակ ախտանիշներով։
-Դավիթ, Դուք նշեցիք, որ քաղաքացիական նախաձեռնությունները որակվում են որպես քաղաքական հիմնականում իշխանության ներկայացուցիչների կողմից, սակայն պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի հետ հանդիպման ժամանակ պաշտոնյան ողջունեց երկրում քաղաքացիական նախաձեռնության գոյությունը:
-Չեն որակվում, քաղաքականացվում են։ Եթե իրենք ասենք էլի 200 “ինքնասպանություն” էլ այդպես պիտակեին, քաղաքականացնեին, ի՞նչ կլիներ: Պարզապես խնդիրն այն կետին է հասել, որ իրենք պետք է դա ընդունեին, որ ավելի ծանր չլինի: Չեմ ուզում ավելի վատը մտածել, չեմ ուզում ասել, թե առջևում ընտրությունն են և ուրեմն հայտարարություններ են արվում։
-Դավիթ, հնարավոր է, որ այս իշխանությունն իրոք քաղաքական կամք դրսևորի և մի անգամ իսկապես գնա արդար ընտրությունների, ինչպես ասում են Ալիկ Սարգսյանը և մյուս հրաժարականներ տվողները:
-Չեմ կարծում` գնան արդար ընտրությունների: Միամտություն է այդպես կարծելը: Այս երկիրը կառավարելու իրենց մարմաջը, հավակնությունը, կարծում եմ, չի կարող թույլ տալ, որ ներկայիս իրավիճակում, ընտրական վարքային կարծրատիպերի ու «ընտրությունների» մշակված սխեմաների փորձի պայմաններում որևէ արդար և թափանցիկ ընտրության մասին խոսք գնա: Սրանք խոսքեր են, որոնք ասվում են ի լուր միջազգային կառույցների, ի լուր հայաստանյան և արտասահմանյան մամուլի, և ոչ թե խոսքեր են, որոնք ասվում են դեպի սեփական խիղճը, դեպի սեփական երկրի հանդեպ սեփական մտահոգությունը: Չի կարող նման բան լինել ներկա քաղաքական և քաղաքացիական բևեռացվածությունների պարագայում:
-Քաղաքացիական նախաձեռնություններն է՞լ են բևեռացված:
-Բևեռացված են ստիպողաբար, որովհետև երբ էլեմենտար քաղաքացիական կեցվածքը գիտակցաբար բևեռացվում և քաշվում է քաղաքական դաշտ, հետո արդեն գործելակերպը պետք է քաղաքական դառնա: Սեփական եղբոր սպանության համար հրապարակ ելած քաղաքացին ինչ-որ մի կետից սկսած պետք է ծայրահեղ քայլերի դիմի, որպեսզի ազատորեն արտահայտել կարողանա իր քաղաքացիական հայացքները: Նույնը պետք է անի մեկ ուրիշ քաղաքացի` կոչ անելով նախարարներին ինքնասպան լինել, այն նախարարներին, որոնց համակարգում նման այլանդակ երևույթ է տիրում: Ինչպես որ կոչ արվեց և նոր միայն դրան, ամիսներ անց հաջորդում է ՊՆ փոխնախարարի Ձեր նշած հայտարարությունը։
-Գուցե իրե՞նք էլ հասկացել են, որ այսպես այլևս անհնար է, և այս հրաժարականները հենց դրա վկայությունն են:
-Հասկացողին, գիտակցողին կողջունեի ու կողջունեմ այսօր էլ։ Ցույց տվեք։ Չեմ կարծում, որ դրանք դրա վկայությունն են, կարծում եմ դրանք եղած համակարգը հնարավորինս երկար պահելու, քարշ տալու, պահելու և միևնույն ժամանակ անորոշության մեջ ինչ-որ բանի սպասելու համառ ջանքեր են, որովհետև ես չեմ տեսնում սթափ, հստակ, հայրենիքի սիրով, առաջիկա գոնե հինգ տարվա հեռանկարով առլեցուն որևէ ծրագիր, որ ասվի և իրականացվի ներկայիս իշխանությունների կողմից: Ավելին՝ ողբերգականորեն ու զավեշտալի կերպով արտագաղթի են տրամադրված հենց իրե՛նք գործադիրի, օրենսդիրի, դատականի ներկայացուցիչ այսօրվա իշխանավորները, նույն, քաջ հայտնի «էս երկիր չի»-ն բերաններին։
-Իշխանությանը հակակշիռ տեսնո՞ւմ եք այսօր դաշտում:
-Իշխանության հակակշիռ այսօր տեսնում եմ քաղաքացիական տրամադրություններ ունեցող ակտիվ ժողովրդին, որը առկա խնդիրների առաջ կանգ չի առնելու և արտագաղթի չի դիմելու` որպես հայկական «գենետիկ» լուծում ցանկացած սոցիալական և քաղաքական ծանր իրավիճակի, ինչպես որ միշտ քոչել են և քոչում են: Ինձ համար առաջնահերթը եղել ու մնալու է մեր միջավայրի՝ մշակույթի ու բնապահպանության՝ գլոբալ առումով շրջակա միջավայրի հայեցակարգի հեղափոխական վերանայումը. բացարձակապես համոզված եմ, որ արդեն շատ վաղուց, դարերն ի վեր մեր հասարակության մեջ առկա բազմաթիվ հիվանդագին ախտերը, նույն արտագաղթը, բխում են հենց այս՝ միջավայրից մեր օտարման խնդրից, ինչը սակայն առանձին խոսելու, բացատրելու թեմա է։ Կասեմ միայն, որ քաղաքակիրթ համարվող աշխարհում գոյության իրավունք ու հեռանկար այսօր ունեն միայն այդպես վարված՝ իրենց մշակույթի ու միջավայրի հետ «հաշտություն կնքած» ժողովուրդները։ Սրա անդրադարձը, գլոբալ ընկալումը այսօր ես որևէ տեղում, ծրագրում չեմ գտնում։
Կարող եմ ասել նաև, որ Հայ Ազգային Կոնգրեսի առաջարկած ծրագրերում եղել են և կան որոշակի արդարացի և սթափ մեկնակետեր, առաջարկներ, որոնք կարող են Հայաստանը դուրս բերել ներկա ճգնաժամային իրավիճակից:
-Վերջին հանրահավաքում կարծես գործողությունների վեկտորը փոխվեց, Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ հիմա նախապատրաստվում են հերթական ընտրությունների:
-Այս պահին ես այդ միջոցով ելք չեմ տեսնում: Հերթական ընտրությունների դեպքում և միջոցով ես չեմ տեսնում այն երաշխիքները, որոնք կկասեցնեն 2008 և դրանց նախորդած տարիների սցենարների կրկնությունը: Մեր հասարակությունը զբաղված է հացի խնդրով և զբաղված է իր առօրյա անելիքներով և հրապարակ սովորաբար դուրս է գալիս միայն ամենապատասխանատու պահերին և պահանջում է անել և պատրաստ է անել ամեն ինչ, որ իր կյանքի ներկա իրեն չբավարարող ընթացքը փոխվի, և ինքն իր անելիքը դրա մեջ է տեսնում: Սա ահա մեր քաղաքական «այրերի» շրջանում դատարկ մեկնաբանության տեղիք է տալիս, թե հրապարակում այսօր մարդիկ քիչ էին, վաղը այսպես, իսկ մյուս օրը այնպես կլինի։ Մի՞թե դուք իրոք ուզում եք, որ հրապարակում այսօր կանգնած լինի այն կրիտիկական զանգվածը, որ 2008-ի փետրվարի 26-ին էր։ Դուք ձեզ այդ օրը լա՞վ եք հիշում։ Հասարակության մի ստվար զանգվածի հնարավորությունները և պոտենցիալն օգտագործելը գրագետ քաղաքական ուժերի գրագետ ու հայրենասեր վարքից է կախված:
Հասարակությունը կակտիվանա, միայն թե նրա` շատ հաճախ հուսահատ ճիչը և գործելակերպը ըստ երևույթին պետք է ուղղորդել և բերել արդյունքների, որ հասարակությունն ինքն է ակնկալում, բայց նա երբեք հրապարակ դուրս չի գա լինելու սոսկ դերակատար այս կամ այն քաղաքական ուժի գործողությունների համար, նա դրա ժամանակը չունի, որովհետև նրա առջև հացի խնդիր է դրված, և կարծում եմ՝ գիտակցաբար է դրված այդ հացի խնդիրը, որպեսզի ոչ մեկն իր կերակրամանից, ափսեից հայացքը բարձրացնելու և այլ հեռանկարային բաների մասին մտածելու ժամանակ չունենա: Մինչդեռ հենց դա է պայթյունավտանգ։
-Մեր նախորդ զրուցակցին հետաքրքրել է Միքայել Մինասյանի` հեղափոխություն են իրականացնում միտքը: Հավատո՞ւմ եք:
-Ես ողջունում եմ Միքայել Մինասյանի այդ միտքն ու քայլը, այդ նկրտումները։ Միայն թե հասկանամ՝ իրենք ինչին են հեղափոխություն ասում։ Միայն թե այն պահին, երբ ես իրոք կզգամ, որ նրանց ձեռքը ճիշտ զարկերակին է, որ իրոք լսվում են թե ինչ է ասվում և կատարվում հեռու հեռու «ներքևներում»։ Առայժմ միայն կասեմ՝ իրենք կարծում են, թե անում են կամ իրենք իրենց խաբում են, թե անում են, իսկ մեզ փորձում են խաբել:
-Բայց գուցե հասարակության մեջ չկա՞ հեղափոխության պահանջարկ:
-Հասարակության մեջ կա երկրի փրկության պահանջարկ, ավերված հիմքերը վերականգնելով, նորից զրոյից կառուցում սկսելու պահանջարկ։ Բևեռացումը, ճահճացումը, անելանելիությունը բերում է հեղափոխության մտքի, ինչպես տեսաք` նույնիսկ իշխանության շրջանակներում։ Հասարակության մեջ պահանջարկ կա, և պահանջարկին ընդառաջող առաջարկի բացակայությունը հերթական անգամ Հայաստանից ծնում է փախուստի և անկման, արտագաղթի տրամադրություն: Ցավոք սրտի, Հայաստանի բնակչության կրիտիկական զանգվածը այլևս մինիմալին է հասնում, և հետո մենք ուղղակի խնդիր ունենք երկրի ու ժողովրդի գոյության և չգոյության սահմանին հայտնվելու: Կամ արդեն հայտնվել ենք, բայց չենք հասկանում։
Սիրանույշ Պապյան
«Լրագիր» 15-10-2011.

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment