Wednesday, November 30, 2011

Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանության առջեւ տեղի ունեցածին

Tert.am. 30-11-2011- Իրանի ԱԳՆ-ն Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանության առջեւ տեղի ունեցած հանրահավաքի կապակցությամբ հայտարարություն է տարածել:
Հայաստանում Իրանի դեսպանատան մամուլի ծառայությունից NEWS.am-ին են տրամադրել հայտարարության տեքստը:
«Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանության առջեւ ուսանողների բողոքի ցույցի առնչությամբ, որը վերածվեց հսկողությունից դուրս եկած հանրահավաքի, Իրանի իսլամական հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ափսոսանք է հայտնել որոշ անընդունելի արարքների կապակցությամբ, որոնք, չնայած իրավապահ մարմինների կողմից ձեռնարկված միջոցներին եւ դեսպանության պահպանությունը ուժեղացնելու ջանքերին թույլ տրվեցին փոքրաթիվ անձանց կողմից, եւ համապատասխան մարմիններից պահանջել է ձեռնարկել անհապաղ միջոցներ եւ անհրաժեշտ քայեր դրա ուղղությամբ:
Իրանի ԱԳՆ-ն, հարգելով միջազգային օրենքներն ու կանոնները եւ շեշտելով դիվանագիտական հաստատությունների անձեռնմխելիությունը, ընդգծում է դիվանագիտական հաստատությունների եւ աշխատակիցների պահպանությանն ուղղված Իրանի իսլամական հանրապետության պարտավորությունը:
Անշուշտ, համապատասխան մարմինները օրինական միջոցներով հետամուտ կլինեն խնդրին»:

No comments: