Thursday, November 24, 2011

Սպանված զինվորների մայրերը կրկին հավաքվել են Կառավարության շենքի մոտ

Zham.am. 24-11-2011- Կառավարության հերթական նիստից առաջ, իչպես միշտ, կառավարության շենքի դիմաց հավաքվել էին խաղաղ պայմաններում զոհված զինվորների մայրերը և բողոքի գործողություն էին իրականացնում։
Ի տարբերություն որոշ նախարարների, Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր նախընտրեց կառավարության շենք մտնել ոչ թե հետնամուտքից, այլ գլխավոր մուտքից:
Նա կառավարության նիստից մոտ քառասուն րոպե շուտ եկավ և հանդիպեց կառավարության շենքի մոտ հավաքված բանակում զոհվածների հարազատներին: 2001-թ. զոհված Արայիկ Ավետիսյանի մայրը պնդում էր, որ տղաին սպանել է Մհեր Ստեփանյանը` 100 դոլարի համար:
“Արձակուրդ պիտի տային, էդքան փող ուզեցին, եկավ, գնաց մի մասը տվեցինք, չկարողացանք ու հրամանատարը սպանեց տղայիս”,-ասաց կինը պնդելով, որ նաև վկա կա:
Զինվորի մայրը պնդում է, որ նա ծառայողական դիրքի չարաշահման համար 2 անգամ դտապարտվել է և այժմ իրավունք չունի աշխատելու բանակում։ Նա հայտնեց, որ երբ այդ մասին կրկին դիմել է կառավարության շենք մտնող նախարար Սեյրան Օհանյանին, վերջինս պատասխանել է, թե այդ սպան պարտաճանաչ աշխաատում է, և ինքը նրան չի կարող ազատել աշխատանքից։ Իսկ որդու սպանության առնչությամբ նախարարը խորհուրդ է տվել դիմել զինվորական դատախազություն։

No comments: