Thursday, November 24, 2011

«Հայաստան» հիմնադրամի 14-րդ հեռուստամարաթոնը մեկնարկում է

«Հայաստան» համահայկական հիմնադրամի 14-րդ հեռուստամարաթոնը կմեկնարկի այսօր, նոյեմբերի 24-ին, ժամը 20-ին և կշարունակվի մինչև նոյեմբերի 25-ը, առավոտյան ժամը 8-ը:
Այն կհեռարձակվի Լոս Անջելեսից և հնարավոր կլինի դիտել կաբելային, արբանյակային հեռուստատեսությամբ և ինտերնետային կապով: Հայաստանում հեռուստամարաթոնը կհեռարձակվի «Հ1», «Արմենիա», «Շանթ» և «Երկիր Մեդիա» հեռուստաալիքներով:
Ցանկացողները հեռուստամարաթոնին առցանց կարող են հետևել Հիմնադրամի http://www.armeniafund.org կայքի միջոցով:

Այս տարի նվիրատվությունները կիրականացվեն հետևյալ ձևերով.

- Այցելելով գործադիր վարչություն /Կառավարության շենք 3, 2-րդ հարկ/ կամ զանգահարելով հետեյալ հեռախոսահամարներին,
52 15 05, 56 01 06, 52 64 74
- Այցելելով «Հայփոստի» բաժանմունքներ մայրաքաղաքում և մարզերում,
- SMS նվիրատվությունների միջոցով.
Հայաստանում գործող երեք բջջային օպերատորների բաժանորդները 7733 հեռախոսահամարին ուղարկելով իրենց անուն ազգանունը կամ դատարկ հաղորդագրություն` կնվիրաբերեն 500 դրամ: Ռուսաստանյան բջջային օպերատորների բաժանորդները 7733 հեռախոսահամարին ուղարկելով Jur բառը` կնվիրաբերեն 10 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ,
- քարտային փոխանցումներ 52 64 74 հեռախոսահամարին /Visa, MasterCard, ArCa, American Express, Discover, Diners Club international/
- բանկային փոխանցումներ կատարելով hամապատասխան հաշվեհամարներին, որոնք կտրամադրվեն գործադիր վարչության կողմից ցանկացած օր,
- online նվիրատվություն donate.himnadram.org
Հիմնադրամը տեղեկացնում է, որ ռուսաստանաբնակ հայ գործարարների մասնակցությամբ մոսկովյան ճաշկերույթը տեղի կունենա դեկտեմբերի կեսերին:
Հեռուստամարաթոնի ընթացքում կհայտարարվեն տարվա ընթացքում Հայաստանում, Արցախում և Սփյուռքում իրականացված դրամահավաք միջոցառումների արդյունքում հավաքագրված գումարները, այդ թվում` հեռախոսամարաթոնի, ռադիոթոնի, ճաշկերույթների, բարեգործական համերգների ու ցուցահանդեսների, փոստային նվիրատվությունների ու SMS հաղորդագրությունների հասույթները, որոնք այս տարի կուղղվեն Հայաստանում և Արցախում ջրամատակարարման ոլորտի բարեկարգման ծրագրերին` Հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված, որպես Հիմնադրամի 2011թ. ռազմավարական ծրագիր:
Իրանում մեր հայրենակիցները իրնց նվիրատվությունները կարող են հանձնել Հայաստանի դեսպանությանը:

No comments: