Saturday, November 12, 2011

Հայաստանի հավաքականը պարտվեց Գերմանիային եւ զրկվեց ոսկե կամ արծաթե մեդալներից

Երեկ շախմատի տղամարդկանց Գերմանիայի հավաքականը վերջին տուրում 2,5:1,5 հաշվով հաղթեց Հայաստանի հավաքականին, վաստակեց 15 միավոր եւ առաջին անգամ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: Գերմանացիներն ունեին 10-րդ վարկանիշը:
Եվրոպայի փոխչեմպիոնի տիտղոսը նվաճեց Ադրբեջանը, որը 3:1 հաշվով հաղթեց ռումինացիներին եւ վաստակեց 14 միավոր:
Հայաստանի հավաքականն ունի 13 միավոր եւ կսպասի մյուս մրցամարտերի ավարտին ու լրացուցիչ ցուցանիշների հաշվարկին:

No comments: