Saturday, November 12, 2011

Հայաստանի աղքատությունը` Լոնդոնի ցուցահանդեսում

Tert.am. 11-11-2011- «Խորհրդային Միության փլուզումը Արևելյան Եվրոպայի երկրներին ավելի լավ ապրելու հույս ներշնչեց: Չնայած դրան, այդ երկրների մի մասը ապրում է ծայրահեղ աղքատության մեջ»,- գրում է Huffington Post-ը` ներկայացնելով հաջորդ շաբաթ Լոնդոնի The Strand պատկերասրահում բացվող «Օքսֆամ» կազմակերպության լուսանկարների ցուցահանդեսը: «Հալոցքից հետո» խորագրով ցուցահանդեսին, ըստ պարբերականի, ներկայացվելու են այն զրկանքները, որ Հայաստանի, Վրաստանի, Տաջիկստանի և Ադրբեջանի ժողովուրդները կրում են Խորհրդային Միության փլուզումից երկու տասնամյակ անց:
Ցուցահանդեսը բաց կլինի մինչև նոյեմբերի 19-ը:

No comments: