Wednesday, November 23, 2011

Հյուսիսային պողոտան «նստում» է

Երեւանի իշխանությունները Հյուսիսային պողոտայի թերություններն այլեւս չեն կարողանում թաքցնել. պողոտայում շինաշխատանքներ են սկսվել: Հանվել են մայթերի սալիկները, բարձրացվում են «նստած» մայթերը, որպեսզի հավասարեցվեն շենքերի հիմքերին: Եվ հիմա դժվար է հավատալ, որ գետնի տակն անցնող մայթերի կողքին գտնվող շենքերի հիմքերը չեն վնասվել: Մեծ ներդրումներ պահանջած պողոտայի հիմքերն արդեն խարխլվում են, իսկ շենքերի բնակարանների մեծ մասը բնակիչներ չունեն: Ուրեմն արժե՞ր մի խումբ մարդկանց, առանց համարժեք փոխհատուցման, վռնդել իրենց պապենական տարածքներից, փոխարենը անորակ էլիտար թաղամաս կառուցել, որն այսօր պետք չէ ոչ ոքի:
«Հայացք» թերթն է գրում այս մասին:
Հյուսիսային պողոտայի անորակ շինարարության մասին բազմիցս է խոսվել, բայց դա չի խանգարում, որպեսզի պողոտայի «կնքահայր» Նարեկ Սարգսյանը մշտապես գովերգի իր նախագիծն ու դրա կարեւորությունը: Ի դեպ, ամիսներ առաջ նույն Նարեկ Սարգսյանը, «Հայացք»-ի հարցին ի պատասխան, ասել էր, թե` «խարխլվել են ոչ թե շենքերի հիմքերը, այլ` մայթերը»:

No comments: