Wednesday, November 30, 2011

Փակվել է Իրանում Նորվեգիայի դեսպանությունը

Նորվեգիայի ԱԳՆ մամլո խոսնակը տեղեկացրել է, որ Մեծ Բրիտանիայի դեսպանության առջև կատարված իրադարձություններից հետո երեկ` ուշ գիշերին, Նորվեգիայի պաշտոնյաները կայացրել են Իրանում այդ դեսպանությունը փակելու որոշում:
Նորվեգացի դիվանագետները առայժմ չեն հեռացել Իրանից:
Հիշեցնենք, որ երեկ Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանության առջև տեղի ունեցած բողոքի ցույցի ընթացքում մի խումբ ուսանողներ, ճեղքելով ոստիկանների դիմադրությունը, մտել են Մեծ Բրիտանիայի դեսպանության տարածք, կոտրել շենքի ապակիները, իջեցրել այդ երկրի դրոշը, փոխարենը` ծածանելով Իրանի Իսլամական Հանրապետության դրոշը:

No comments: