Thursday, November 17, 2011

«ՖԱՐՍ». Ռուսաստանի մտավորականներն Ադրբեջանում ժողովրդական լայնածավալ հուզումներ են կանխատեսում

Panorama.am. 16-11-2011- Ռուսաստանի մտավորականներն Ադրբեջանում ժողովրդական լայնածավալ հուզումներ են կանխատեսում:
Այդ մասին հաղորդում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:
«Ադրբեջանի իշխանությունների իրականացրած քաղաքանության արդյունքում մարդու իրավունքների ոլորտում խախտվում են միջազգային նորմերը, ինչը մոտ ապագայում ժողովրդական հուզումների պատճառ կհանդիսանա»,- Մոսկվայում կազմակերպված կլոր սեղանի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի թալիշական համայնքի ղեկավար Իսմայիլ Շաբանովը:
Ռուսաստանի Շիական համայնքի ղեկավար Ֆամիլ Ջաաֆարովն, իր ելույթում ևս քննադատելով Ադրբեջանի իշխանությունների վարած հակաիսլամական քաղաքականությունը, նշել է, որ հեջաբի արգելումը լայնածավալ բողոքի ցույցերի անցկացման առիթ կհանդիսանա:
Ռուսաստանցի մեկ այլ փորձագետի կարծիքով էլ Ադրբեջանում հեջաբի արգելումը կթուլացնի հասարակության միասնությունը:

No comments: