Thursday, November 17, 2011

Կեցցե Հայաստանը` շախմատը դպրոցներում դասավանդելու համար. Guardian

HayNews.am. 16-11-2011- Բրիտանական հեղինակավոր The Guardian պարբերականը հոդված է պատրաստել, որում անդրադարձ է կատարել Հայաստանում շախմատի դերին:
«Կեցցե Հայաստանը, որը դպրոցական պարտադիր առարկաների շարքում է ներառել շախմատը: Հետխորհրդային այս երկրում համոզված են, որ շախմատը թույլ կտա երեխաներին ավելի պատասխանատու դառնալ և բնավորություն ցուցաբերել:
Հայաստանը շախմատ խաղացող երկիր է: Եվ ուժեղագույններից է աշխարհում` չնայած բնակչության փոքր թվին, որը համեմատելի է Ուելսի հետ: Համեմատության համար, Ուելսն աշխարհում ճանաչված է իր ռեգբիով, ինչպես և Հայաստանը` շախմատով: Հայաստանում է ծնվել աշխարհի չեմպիոն Տիգրան Պետրոսյանը, այժմ Հայաստանն է ներկայացնում Լևոն Արոնյանը, ով մոլորակի երրորդ ուժեղագույն շախմատիստն է և պայքարում է լավագույնի դափնին կրելու համար»:
Հայերն այս խաղ են ներմուծել դույնզ-ինչ ազգայնականություն, մանավանդ, երբ խոսքը վերաբերում է Ադրբեջանի հետ անվերջանալի դիմակայություններին: Աննկարագրելի է, երբ համացանցում փորձում են շախմատային պարտիաներ անցկացնել հայերն ու ադրբեջանցիները…
Հ.Գ. Հոդվածում սխալմամբ նշվում է, թե «Ադրբեջանը տվել է այնպիսի մեծ շախմատիստ, ինչպիսին է Գարի Կասպարովը»: HayNews.am-ի թղթակցի այն դիտարկմանը, թե Գարի Կասպարովն իրականում ունի հայկական ծագում, Guardian-ն արձագանքել է` նշելով, որ «դիտարկումը հաշվի է առնված» և հավելել, որ «սա էլ ավելի է սրում հայ-ադրբեջանական շախմատային դիմակայությունը»:

No comments: