Monday, November 7, 2011

Իրանի ուղղությամբ Իսրայելի հարվածը լուրջ սխալ կլիներ. Լավրով

Panorama.am. 7-11-2011- Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն հայտարարել է, եթե Իսրայելը ռազմական հարված հասցնի Իրանի նկատմամբ, դա մեծ սխալ կլինի: «Ռիա Նովոստի» գործակալության հաղորդմամբ, այս մասին ԱԳ նախարարն հայտարարել է այսօր Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
«Առաջին անգամ չէ, որ Իսրայելի պաշտոնատար անձիք հիշատակում են Իրանի նկատմամբ ռազմական հարված հասցնելու հնարավորությունը: Մեր դիրքորոշումն այս հարցի առնչությամբ հայտնի է` դա կլինի լուրջ սխալ, որն հղի է անկանխատեսելի հետևանքներով», - ասել է Լավրովը:
Հիշեցնենք, ավելի վաղ, Շիմոն Պերեսն հայտարարել էր, թե Իրանի նկատմամբ ռազմական օպերացիա իրականացնելու հավանականությունն ավելի է բարձրացել:
Հարցազրույցներից մեկում պատասխանելով հարցին, թե կա՞ն արդյոք հանգամանքներ, որոնք մոտեցնում են խնդրի ռազմական լուծումը, Պերեսն ասել էր. «Կարծում եմ, իրավիճակն հենց այդիպիսին էլ կա: Տարբեր երկրների հետախուզությունները հետևում են ժամային մեխանիզմով դրված ռումբին և տեղեկացնում իրենց ղեկավարներին, որ այդքան էլ շատ ժամանակ չի մնացել»:

No comments: