Thursday, November 10, 2011

Ստեփանակերտի օդանավակայանը շարունակում է նյարդայնացնել Ադրբեջանին

HayNews.am. 10-11-2011- Ադրբեջանին շարունակում է նյարդայնացնել Ստեփանակերտի օդանավակայանը: Ադրբեջանական հասարակական կազմակերպություններից մեկի ղեկավար Բայրամ Սաֆարովն այսօր ևս մեկ անգամ հնչեցրել է Բաքվի կողմից այս ուղղությամբ բազմիցս հնչեցրած սպառնալիքները` նշելով. «Չեմ բացառում, որ հայերն այս օդանավակայանում ցուցադրական տոնական թռիչքներ իրականացնեն: Բայց մի օր նրանց ինքնաթիռները կարող է հայտնվեն ոչ թե երկնքում, այլ գետնին»:
Հիշեցնենք, որ Ստեփանակերտի օդանավակայանի բացումը պետք է լիներ այս տարվա մայիսի 9-ին` եռատոնին, ինչը սակայն հետաձգվեց: Հավելենք նաև, որ Ադրբեջանը հոխորտացել էր, թե «եթե Արցախի երկնքում հայկական օդանավեր հայտնվեն, իրենք կոչնչացնեն դրանք»:
Օդանավակայանը նախատեսում է Ստեփանակերտ-Երևան ուղիղ չվերթներ իրականացնել:

No comments: