Thursday, November 10, 2011

Թուրքիայի քուրդ գործիչները հանդիպել են Իրաքի նախագահի հետ

News.am. 10-11-2011- Թուրքիայի խորհրդարանի միակ քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» (BDP) կուսակցության եւ քրդական «Դեմոկատական հասարակության խորհուրդ» (DTK) կազմակերպության ղեկավարները Իրաքում հանդիպել են նախագահ Ջելալ Թալաբանիի հետ։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ քուրդ գործիչների պատվիրակությունը Թուրքիայում քրդերի դեմ կիրառվող բռնություններին վերջ դնելու համար Իրաքի նախագահից խնդրել է միջամտել եւ խնդրի կարգավորման համար նախաձեռնողականություն դրսեւորել։
Քրդական կուսակցության առաջնորդ Սելահաթին Դեմիրթաշը նշել է, թե հանդիպման ժամանակ Իրաքի նախագահը վստահեցրել է, թե PKK-ի դեմ ռազմական միջամտությանը չի աջակցելու։
Նշենք, որ մինչ Իրաքի նախագահին հանդիպելը, քուրդ գործիչները հանդիպում են անցկացրել Իրաքի Քուրդիստանի ֆեդերատիվ ինքնավարության առաջնորդ Մեսուդ Բարզանիի հետ, ով եւս խոստացել է, որ չի աջակցի PKK-ի դեմ ռազմական գործողություններին։

No comments: