Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար, փոխծովակալ Հաբիբոլա Սայարին Մաշհադում ուրբաթօրյա աղոթքից առաջ երեկ հայտարարել է, որ Իրանի ռազմածովային ուժերը պատրաստ են հակազդել ցանկացած սպառնալիքի.«Իրանական ռազմածովային ուժերը ռազմավարական և ոչ թե միայն ափամերձ ուժեր են։ Միջազգային ջրերում, այդ թվում՝ նաև Ադենի ծոցում Իրանի ռազմածովային ուժերի ներկայությունը շատ կարևոր է տարածաշրջանի երկրների համար և ապահովում է սոմալեցի ծովահեններից նավթային լցանավերի ու առևտրանավերի տեղաշարժի անվտանգությունը»։
Հիշեցնենք, որ Իրանի ռազմածովային ուժերն իրենց ներկայությունը միջազգային ջրերում ընդլայնում են նախորդ տարվանից։ Այս տարվա փետրվարին իրանական երկու ռազմանավեր Սուեզի ջրանցքով ներթափանցեցին Միջերկրական ծով, ինչը հարուցեց Իսրայելի ու ԱՄՆ-ի դժգոհությունը։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment