Saturday, November 26, 2011

Իրանահայերն իրենց ներդրումն ունեն

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը այցելել է Լոս Անջելեսի իրանահայ միություն եւ հանդիպել կազմակերպության անդամների հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ԼՂՀ սոցիալ-տնտեսական իրավիճակին, արտաքին քաղաքականությանը, ինչպես նաեւ Արցախ-Սփյուռք հարաբերություններին վերաբերող հարցեր:
Երկրի ղեկավարը բարձր է գնահատել իրանահայ միության ներդրումը Սփյուռքում հայապահպանության եւ Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման գործում:
Հանդիպմանը մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, ԱՄՆ-ում եւ Կանադայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը: Այս մասին հայտնում է Նախագահի մամլո ծառայությունը։

No comments: