Wednesday, November 9, 2011

ԼՂ խնդիրը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում. Նորվեգիայի ԱԳ նախարար

Tert.am. 9-11-2011- Ղարաբաղյան հիմնախնդիրը պետք է լուծվի քաղաքական ջանքերի միջոցով ու դիվանագիտական խաղաղ ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում։ Այս մասին ասաց Նորվեգիայի արտգործնախարար Յոնաս Գահր Շտյորեն Հայաստանի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
Պատասխանելով լրագրողների՝ Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունների նկատմամբ Նորվեգիայի վերաբերմունքի մասին հարցին՝ նա նշեց, որ իր երկիրը դիվանագիտական և տնտեսական լավ հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ։ Նրա խոսքով` նորվեգական ընկերությունները ակտիվորեն ներգրավված են Ադրբեջանի էներգետիկայի ոլորտում, մասնավորապես՝ նավթի հանքավայրերում, և պարտավոր են գործել այդ երկրի կանոններով ու օրենքներով:

No comments: