Wednesday, November 9, 2011

Իրան-Հայաստան երկաթուղու հարցը կկոնկրետանա 3-4 ամիս անց

Հայաստանի կապի ու տրանսպորտի նախարար Մանուկ Վարդանյանը նոյեմբերի 8-ին խորհրդարանում հայտարարել է, որ Հայաստան-Իրան երկաթուղին նախատեսվում է կառուցել արտաբյուջետային միջոցների շնորհիվ, ինչպես այլ երկրների, այդպես էլ դոնոր կառույցների օգնությամբ:
Նախարարը նաեւ հայտարարել է, որ այդ նախագծի շուրջ բանակցություն է ընթանում Չինաստանի, Ռուսաստանի եւ Իրանի հետ: Բանակցություն է վարվում նաեւ այլ դոնորների եւ ներդրողների հետ:
Ըստ Մանուկ Վարդանյանի, առաջին քայլն արված է եւ մշակված է նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորումը: Նրա խոսքով, երեք-չորս ամիս անց իրավիճակը ավելի կկոնկրետանա: Վարդանյանը ասել է, որ ըստ հայաստանցի եւ արտերկրի մասնագետների, երկաթուղու շինարարությունը կարժենա 1,7-2,5 միլիարդ դոլար:

No comments: