Wednesday, November 9, 2011

Վաշնգտոնը նոր պատժամիջոցներ է կիրառելու Թեհրանի դեմ

«Լրագիր» 9-11-2011- ԱՄՆ իշխանությունները Իրանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ են նախապատրաստում: Դրանք վերաբերելու են առևտրային բանկերին և մի շարք ընկերությունների, սակայն նավթագազային արդյունաբերության հետ կապ չեն ունենա:
Reuters գործակալությանը այս մասին հայտնի է դարձել ամերիկյան կառավարական աղբյուրներից: Նշվում է, որ որոշումն ընդունվել է ՄԱԳԱՏԷ-ի Իրանի միջուկային խնդրով նոր զեկույցի մասին հայտնի դառնալուց հետո: Անցած շաբաթ ԱՄՆ Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը «կիրառելու է իր ունեցած բոլոր միջոցները Իրանի վրա միջազգային ճնշումն ավելացնելու համար»:
ՄԱԳԱՏԷ-ի զեկույցի համաձայն, Իրանը մինչ 2003-ը միջուկային զենքի ստեղծման աշխատանքներ է տարել և կան նշաններ, որ այդ աշխատանքները շարունակվում են մինչ այսօր: Իրանը փնտրել է միջուկային ռումբի ստեղծման համար անհրաժեշտ փաստաթղթեր, նյութեր և սարքավորումներ, այդ թվում հարստացված ուրանի հետ աշխատանքների մասին, ինչպես նաև պայթյունների փորձարկումներ են իրականացվել Մարիվան մարզում:

No comments: