Monday, November 7, 2011

Մեդվեդևը շատ է աշխատել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման համար. Էյմոն Գիլմոր

Tert.am. 7-11-2011- Այսօր մեկնարկում է Իռլանդիայի փոխվարչապետ, արտաքին գործերի և առևտրի նախար Էյմոն Գիլմորի այցը Ռուսաստան։
Այցի առնչությամբ իռլանդացի բարձրաստիճան պաշտոնյան հոդված է գրել «Կոմերսանտ» պարբերականում, որում հիմնականում խոսել է իր ռուսաստանյան այցի օրակարգի մասին և անդրադարձել ռուս–իռլանդական հարաբերություններին։
Էյմոն Գիլմորն իր հրապարակման մեջ կարևորել է նաև Ռուսաստանի դերակատարությունը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում։
Ընդգծելով, որ Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում խնդրի կարգավորման համար՝ Գիլմորը գրել է. «Ռուսաստանը ԵԱՀԿ–ի կարևոր անդամ է համարվում և շատ ակտիվ դերակատարություն ունի այդ կառույցում։ Հակամարտությունների կարգավորման ոլորտում, օրինակ, նախագահ Դմիտրի Մեդվեդևն ու արտգործնախարար Սերգեյ Լավրովը շատ են աշխատել, որպեսզի Հայաստանն ու Ադրբեջանը լուծեն Լեռնային Ղարաբաղի շուրջ առկա վաղեմի տարաձայնությունները։ Ես լիովին ողջունում և աջակցում եմ նրանց ջանքերը»։

No comments: