Saturday, November 12, 2011

Սերժ Սարգսյանը խնդրելու է Ռ. Քոչարյանին վերադառնա՞լ

Diplomat.am. 12-11-2011- Դեռևս Աժ նախագահի պաշտոնը զբաղեցնող Հովիկ Աբրահամյանի մերձավոր շրջապատը ներկայացնող անձանցից մեկը նախօրեին «ՀԺ»-ին է ներկայացրել իշխանության ներսում ստեղծված իրավիճակի իր գնահատականը և կանխատեսումները.
«Կադրային վերջին փոփոխությունները Սերժ Սարգսյանի կողմից իրականացված ցայտնոտային քայլեր են՝ սեփական դիրքերն ամրացնելու համար, բայց ոչինչ չի ստացվելու: Սարգսյանն այլևս չի վստահում նույնիսկ իր շրջապատի մարդկանց, նաև սա է պատճառը, որ ոստիկանապետի պաշտոնում նշանակել է Վովա Գասպարյանին, ով հայտնի է իր էքսցենտրիկ բնավորությամբ: Սարգսյանը հույս ունի, որ նոր ոստիկանապետը իրեն մշտապես կմատակարարի դավաճանությունների ու դավադրությունների մասին տեղեկություններ, ինչը Գասպարյանը կանի մեծագույն հաճույքով»,- ասել է թերթի զրուցակիցը և կանխատեսել, թե ի վերջո ինչի է հանգեցնելու սկսված պրոցեսը.
«Շատ շուտով Սերժ Սարգսյանը հասկանալու է, որ կորցնում է ամեն ինչ և ուղղակի խնդրելու է Ռ. Քոչարյանին վերադառնալ և պրոցեսներն առնել սեփական վերահսկողության տակ»:

No comments: