«Լրագիր» 12-11-2011- Հայաստանում հայտնվել են բնապահպան-սափրագլուխներ, ովքեր ակտիվ պայքարելու են բնությունն ավերողների դեմ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեցին «Պահպանենք Թռչկանի ջրվեժը» նախաձեռնության անդամները, ովքեր հաջողության են հասել Թռչկանի ջրվեժի վրա ՀԷԿ-ի կառուցման դեմ պայքարում: Իրենց հաղթանակը բնապահպան երիտասարդները տոնել են յուրօրինակ ձևով` սափրել են գլուխները: «Մեր պայքարը ծոմի պես մի բան էր: Վերջում, երբ հաղթեցինք, եկավ զոհաբերության պահը: Բայց մենք ոչ թե գառ մորթեցինք ու արյուն թափեցինք, այլ սափրեցինք մեր գլուխները: Մենք կարծես վերածնվել ենք»,- նշեց բնապահպան Մարիամ Սուխուդյանը:
Նախաձեռնության անդամները, սակայն, նշում են, որ այսքանով իրենց առաքելությունն ավարտված չեն համարում. հասնելու են նրան, որպեսզի ջրվեժի վրա ՀԷԿ-ի կառուցման ապօրինի որոշում կայացրած պաշտոնյաներն օրենքի առաջ պատասխան տան: Նաև օրակարգում են պահելու ջրվեժի տարածքը նախկին տեսքի բերելու, տարածքի հատված ծառերի փոխարեն նորերը տնկելու հարցերը:
«Մինչև ջրվեժի անձնագիրը չկազմվի, լիարժեք հաղթանակ չի լինի»,- նշեց նախաձեռնության անդամներից Եղիա Ներսիսյանը:
Երիտասարդները պատմեցին, որ տարածքում շինաշխատանքներ իրականացրած «Ռոբշին» ընկերության աշխատակցիների դեմ յուրօրինակ պայքար են մղել. փակել են շինտեխնիկայի ճանապարհը, հայրենասիրական խրոխտ երգերով տարածքից հեռացրել շինարարներին: Նրանք «Հայեր միացեք» երգի հիման վրա Թռչկանի ջրվեժի համար հիմն են գրել:
Բնապահպան երիտասարդների հաջորդ կանգառը Հրազդանն է լինելու, որտեղ չինական ընկերությունը պատրաստվում է երկաթի բաց հանք շահագործել: Նրանք լսել են, որ հրազդանցիները ոգևորված են Թռչկանի հարցում տարած հաղթանակից և պատրաստ են բնապահպանների հետ միասին օր ու գիշեր պայքարել:
Ի դեպ, նախաձեռնության անդամները դժգոհեցին որոշ քաղաքական ուժերի պահվածքից` նշելով, որ իրենց պայքարը ոմանք ցանկանում էին քաղաքականացնել: «ՀԱԿ-ն ուզում էր իր շվաքի տակ գցել մեզ: Բայց մենք չենք ցանկանում որևէ քաղաքական ուժի մեջ մտնել: Սա քաղաքացիական նախաձեռնություն է»,- հայտարարեցին նրանք:
Ռուզան Վարդանյան

No comments:
Post a Comment