Wednesday, November 16, 2011

Հայ հասարակության մեջ նկատվում են օտարման նշաններ. հոգեբան

Tert.am. 16-11-2011- Հայ ժողովուրդը հանդուրժող է օտարների, նույնիսկ՝ թշնամիների նկատմամբ։ Նման կարծիք այսօր հայտնեց հոգեբան Կարինե Նալչաջյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ։ Նա որպես իր ասածի ապացույց վկայակոչեց Ադրբեջանում և Հայաստանում անցկացված սոցիոլոգիական հարցումները:
Ըստ նրա՝ երբ հասարակությունը ունի սոցիալ-տնտեսական խնդիրներ` ճգնաժամային տարրերով, այդպիսի հասարակություններում հանդուժողականության դեֆիցիտ է սկսվում, քանի որ մարդիկ իրենց խնդիրները լուծելու համար դառնում են ավելի եսակենտրոն:
Հանդուրժողականության մյուս ցուցիչն, ըստ հոգեբանի, ագրեսիան է: «Երբ հասարակության ներսում ագրեսիան բարձր է, մարդիկ սկսում են օտարվել միմյանցից, այսինք հանդուժողությունը կապվում է ես-ի, մենք-ի հետ, երբ մենք-ի ընկալումը թուլանում է, զարգանում է ես-ի զգացողությունը»,- ասաց նա՝ հավելելով, որ մեր հասարակության կենցաղում և շրջապատում նկատվում են օտարման նշաններ:
Հանդուժողության ցուցանիշ է նաև այն, որ մարդը սկսում է ուրիշներին վերագրել բացասական հատկանիշներ, նույնիսկ եթե այդ հատկանիշները ինքն էլ ունի: «Հանդուրժողության մյուս հատկանիշը համազգային նպատակների թուլացումն է, կա՞ այդպիսի երևույթ, թերևս կա: Մյուս ցուցանիշը բռնի գործողությունների և հանցագործությունների աճն է»,- ներկայացրեց Նալչաջյանը՝ ամփոփելով. «Այսպիսով, անհանդուժողության ցուցանիշներն են սոցիալական բևեռացում, հավասար հնարավորությունների պակաս, խարիզմատիկ լիդերների պակաս, համազգային նպատակների պակաս և ազգային թերաժեքության զգացում»:

No comments: