News.am. 16-11-2011- Թուրքիայի խորհրդարանում Ներքին գործերի նախարարը քննադատել է քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցությանը՝ ելույթի ավարտում նրանց անվանելով անհավատներ, ինչը քուրդ կին պատգամավորների մոտ զայրույթ է առաջ բերել։Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ քրդական կուսակցության կին պտագամավորներն առարկել են Ներքին գործերի նախարարի ելույթին, որից հետո լարվածություն է տիրել դահլիճում։ Նշվում է, որ իշխող կուսակցության խորհրդարանական խմբակցության կին փոխնախագահ Այշենուր Բահչեքափալըն ուժ է կիրառել քրդական կուսակցության կին պատգամավորներ Փերվին Բուլդանի եւ Սեբահաթ Թունջելի նկատմամբ։ Կանանց իրարից բաժանել են տղամարդ պատգամավորները։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment