Thursday, November 10, 2011

Հայտնի դարձավ «Օսկար» մրցանակաբաշխության պրոդյուսերի անունը

Tert.am. 10-11-2011- «Օսկարի» 84-րդ մրցանակաբաշխության պրոդյուսերը կլինի Բրայան Գրեյզերը: Այս մասին հայտնում է Associated Press-ը` հղում կատարելով ամերիկյան կինոակադեմիայի հայտարարությանը:
«Բրայան Գրեյզերը հայտնի կինեմատոգրաֆիստ է, ով իր 25 տարվա կարիերայի ընթացքում ստեղծել է մի շարք հայտնի աշխատանքներ»,-նշվում է ամերիկյան կինոակադեմիայի հայտարարությունում:
Գրեյզերի ֆիլմերից մեկը` «Կատարյալ միտքը», 2002թ. Օսկարի է արժանացել «լավագույն ֆիլմ» անվանակարգում:
Գրեյզերը կփոխարինի Բրեթ Ռաթներին, ով հրաժարվել է «Օսկարի» մրցանակաբաշխության աշխատանքներից վերջերս ծագած սկանդալի պատճառով:
«Օսկարի» 84-րդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա Լոս Անջելեսում, 2012 թ. փետրվարի 26-ին:

No comments: