Thursday, November 24, 2011

Ֆաթուլլաևը մնում է իր կարծիքին. «Խոջալուի իրական մեղավորներն ադրբեջանցիներն են»

Panorama.am. 23-11-2011- «Ֆաթուլլաևը մնում է իր 2005 թ. արտահայտած այն տեսակետին, թե 1992 թ.-ի Խոջալուի սպանությունների համար պատասխանատու են ադրբեջանցի, այլ ոչ թե հայ զինվորները, ինչպես դա ներկայացվում է Ադրբեջանի իշխանությունների կողմից: Ֆաթուլլաևը նշում է, որ Ադրբեջանում գործող բռնատիրական վարչակարգը փորձում է օգտագործել Խոջալուի իրադարձությունները իր քաղաքական հակառակորդներին հետապնդելու գործում»: Այս մասին ասվում է «Ազատ Եվրոպա. Ազատություն» ռ/կ լրագրող Դաիզի Սիդերալի հոդվածում:
Հոդվածը նվիրված է Ադրբեջանցի նախկին քաղբանտարկյալ, ընդդիմադիր լրագրող Էյնուլլա Ֆաթուլաևին:
Հոդվածագիրը նշում է, որ եթե Ադրբեջանցի լրագրող Էյնուլլա Ֆաթուլլաևին հարցնես նրա՝ բանտում անցկացրած 4 տարիների մասին, նա կպատասխանի, ոչ թե բառերով, այլ Եսինինի, Հեմինգուեյի, կամ Դովլաթովի խոսքերով, ովքեր օգնել են նրան չկոտրվել բանտում:
Հիշեցնենք, որ Ֆաթուլլաևը ձերբակալվել էր 2007 թ-ին, այն բանից հետո, երբ վերջինս մեղավոր էր ճանաչվել Խոջալույում կատարված իրադարձությունների վերաբերյալ իր սեփական տեսակետը մեկնաբանելու պատճառով:
«Վերցնենք, օրինակ Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովին: Նա դեռևս հետաքննության տակ է գտնվում Խոջալուի իրադարձությունների պատճառով: Պաշտոնապես նա մեղադրվում է այն բանում, որ անկարող է գտնվել՝ պաշտպանելու իր քաղաքացիներին»:
Ամեն տարի ադրբեջանական հեռուստատեսությամբ ցույց են տալիս փոքրաթիվ մարդկանց խմբերի երթը, ովքեր իրենց ձեռքերում են պահում այն ադրբեջանցիների դիմանկարները, ովքեր, ըստ ադրբեջանական իշխանությունների, Խոջալուի ողբերգության մեղավորներն են», -այս մասին է պատմում ադրբեջանցի լրագրողը՝ հավելելով, որ իշխանությունը օգտագործել է այս իրադարձությունը ՝ թուլացնելու համար ադրբեջանական ընդդիմության հեղինակությունը:
«Ամբողջ պատասխանատվությունը դնել ինձ վրա, ձերբակալել լրագրողին, դա ուղղակի անհեթեթություն է: Սա Ադրբեջանի կառավարության ամոթալի արարքներից մեկն է»,- նշել է Ֆաթուլլաևը:
«Ֆաթուլաևը փողոցում դաժան ծեծի է ենթարկվել, տեսել է իր հոր առևանգումը, ինպես նաև իր գործընկերոջ՝ Էլմար Հուսեյնովի սպանությունը: Այս մասին է ասվում «Ազատություն» ռ/կ-ի հրապարակման մեջ: Նույնիսկ վերջինիս ձերբակալությունից հետո, Ադրբեջանի իշխանությունները շարունակում էին նրա դեմ ճնշումներ գործադրել»,- նշված է հոդվածում:

No comments: