Thursday, November 24, 2011

Գերմանիայի դեսպանը` Հայոց Ցեղասպանության մասին. «Համամեղսակից ենք եղել»

Panorama.am. 23-11-2011- «Գերմանիայում Հայոց ցեղասպանության հարցը քննարկվում է Օսմանյան կայսրության տարածքում Առաջին աշխարհամարտի տարիներին գերմանական սպաների առկայության համատեքստում»: Այս մասին այսօր ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործերով Հայաստանի ազգային հանձնաժողովի կողմից հայ աշակերտների հետ հանդիպմանը հայտարարեց ԳԴՀ դեսպան Հանս-Յոխեն Շմիդթը:
«Այն , ինչ տեղի է ունեղել 1915 թվականին, հայտնի էր եղել շատ գերմանական սպաների և դիվանագետներին, որոնք աշխատել են Թուրքիայում: Այս խնդիրների առկայութան պարագայում մենք` գերմանացիներս պետք է քննատատաբար մոտենանք հարցին, քանի որ համամեղսակից ենք եղել` չիրազեկելով և չխոչընդոտելով տեղի ունեցածը»,- ասաց Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպանը` նշելով, որ նույնիսկ այն ժամանակվա կանցլերը, իմանալով դեպքերի մասին, հայտարարել էր, որ Թուքիան կա և կմնա Գերմանիայի դաշնակիցը:
Դեսպանը նաև շեշտեց, որ հենց գերմանացի ականավոր հասարակական գործիչ դոկտոր Լեփսիուսի ջանքերով էր բարձրաձայնվում հայ ժողովրդին հասած աղետի մասին:
«Ուրախ եմ, որ կա Լեթսիուսի անվան ցեղասպանության թանգարան, որը համագործակցում է Երևանի Ցեղասպանության թանգարանի հետ», - նշեց գերմանացի դիվանագետը:
Ըստ դեսպանի, պետք է քննադատական մոտեցում դրսևորել թե հայոց ցեղասպանության և թե Հոլոքոստի պարագայում, ինչպես և Ռուսանդայի, Կոմբոջայի և միջազգայնորեն ճանաչված այլ ցեղասպանությունների հարցերում:
Հանս-Յոխեն Շմիդթի խոսքերով` շամանակակից գերմանացիները լավ տեղեկացված չեն հայոց ցեղասպանության վերաբերյալ:
«Գիտելիքները շատ սուղ են: Միջին կրթության գերմանացին նույնիսկ իր երկրի պատմությունը նորմալ չգիտի» , - ասաց դեսպանը` միաժամանակ հավելելով, որ ԳԴՀ Բրանդենբուրգի երկրամասը ներառել է հայոց ցեղասպանության թեման դպրոցական դասագրքերում:

No comments: