Saturday, November 26, 2011

Իրանական կայք. «Ադրբեջանի իշխանությունները հակաիրանական գործունեություն իրագործելու նոր սցենարներ են մշակել»

Panorama.am. 25-11-2011- «Ադրբեջանի իշխանությունները հակաիրանական և հակաիսլամական գործունեություն իրագործելու համար նոր սցենարներ են մշակել»: Այդ մասին նշված է իրանական «ղաֆղազ.իռ» կայքում թողարկված հոդվածում:
Հրապարակման մեջ, մասնավորապես, նշված է. «Ադրբեջանի իշխանություններն իրենց շարունակականությունն ապահովելու նպատակով փորձ են անում արտաքին թշնամի ստեղծել և այդ առումով ադրբեջանցի քաղաքագետները կենտրոնացել են Իրանի վրա և մշտապես հանդես են գալիս հակաիրանական հայտարարություններով:
Մյուս կողմից Ադրբեջանը, իր տարածքում հարթակ տրամադրելով հակաիրանական գործունեություն ծավալող «Մոնաֆեղին» և «Փեժակ» խմբավորումներին, այդ կերպ ցանկանում է ճնշել իսլամական ուժերին, որն էլ իր հերթին Իրանի սահմաններում անկայուն իրավիճակի կհանգեցնի»:
Հիշեցնենք, որ երեկ իրանական «թաբնաք.իռ» կայքը, անդրադառնալով վերոնշյալ թեմային, գրել էր. «Ադրբեջանն ինչու՞ է հովանավորում հարյուրավոր իրանցի երեխաներ սպանած ահաբեկչական խմբավորումներին: «Քրդական «Փեժակ» խմբավորումն պատմական և քաղաքական ի՞նչ առնչություններ ունի Ադրբեջանի ղեկավարության հետ, որ հաստատվում է Գյանջա քաղաքում և ֆինանսական աջակցություն ստանում վերջինիս ղեկավարության կողմից»:

No comments: