Mamul.am. 25-11-2011- Նոյեմբերի 24-ին պաշտոնական այցով Դանիա ժամանած արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Կոպենհագենում հանդիպում է ունեցել Դանիայի արտգործնախարար Վիլլի Սյովնդալի հետ:Ողջունելով Էդվարդ Նալբանդյանին` Վիլլի Սյովնդալը շնորհավորել է Դանիայում ՀՀ դեսպանության բացման կապակցությամբ և վստահություն հայտնել, որ Հայաստանից առաջին քաղաքական երկկողմ բարձրաստիճան այցը Դանիա և դիվանագիտական ներկայացուցչության հիմնումը նոր էջ կբացեն հայ-դանիական հարաբերություններում:
Երկուստեք կարևորվել է երկու երկրների միջև քաղաքական երկխոսության ակտիվացմանը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը, տնտեսական փոխգործակցության խթանմանն ուղղված համատեղ քայլերի ձեռնարկումը:
Էդվարդ Նալբանդյանի կոպենհագենյան այցի օրակարգում էր Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ ծավալուն ելույթը Արտաքին քաղաքականության դանիական ասոցիացիայում:
Ելույթից հետո` պատասխանելով հարցերին, Էդվարդ Նալբանդյանն` անդրադառնալով Թուրքիայից հնչող հայտարարություններին, թե հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման ժամանակ ոչ բոլոր հարցերի շուրջ էր պայմանավորվածություն ձեռք բերվել, ասել է. ''Նման հայտարարություններն առնվազն տարակուսանք են առաջացնում. արդյո՞ք Թուրքիան բոլոր համաձայնագրերն է ստորագրում առանց վերջնական համաձայնեցման կամ ինչո՞ւ է ստորագրում, եթե համաձայն չէ համաձայնագրի բովանդակության հետ'':

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment