Monday, November 21, 2011

Իրանցի հոգևորական. «Պանթյուրքիստներն Իրանի հյուսիս-արևմտյան նահանգներում ապակայունացնում են իրավիճակը»

Panorama.am. 21-11-2011- «Պանթյուրքիստական անջատողական ուժերն Իրանի հյուսիս-արևմտյան նահանգներում ապակայունացնում են իրավիճակը»:
Այդ մասին իրանական «անսար-թաբրիզ.քոմ» կայքի հաղորդմամբ` հայտարարել է իրանցի հոգևորական Ռուհոլլահ Բեջանին:
Իրանցի հոգևորականը, խոսելով Իրանի հյուսիսային` մեծամասամբ իրանցի թյուրքախոս ազարիներով բնակեցված նահանգներում, պանթյուրքիստների ծավալած գործունեության մասին, նշել է. «Պանթյուրքական գաղափարախոսություն կրող ուժերը տարատեսակ պատրվակներով փորձում են ապակայունացնել իրավիճակը: Վերջին շրջանում պանթյուրքիստները, քաղաքականացնելով Ուրմիա լճի էկոլոգիական հարցը, խռովություններ են առաջացնում երկրի հյուսիսային նահանգներում»:
«Պանթյուրքիզմը նպատակ ունի շեղելու հասարարական միտքը, Իրանի պետական կառույցներն ու մշակութային հաստատություններիը պանթյուրքական գաղափարախության դեմ պայքարը պետք է ներառեն իրենց աշխատանքային օրակարգում»,-նշել է Ռուհոլլահ Բեջանին:
Իրանական կայքերը հաճախ տեղեկացնում են, որ պանթյուրքական խմբավորումները, արտաքին ուժերի աջակցությամբ, ցանկացած առիթ (ֆուտբոլային հավաք, մշակութային միջոցառում) օգտագործում են, որպեսզի Իրանի թյուրքախոս` Արևելյան Ազերբայջան, Արևմտյան Ազերբայջան, Արդեբիլ և Զենջան նահանգներում հակաիրանական և հակապետական քարոզչություն իրականացնեն և անկայունություն առաջացնեն այդ շրջաններում:

No comments: