Monday, November 21, 2011

Թուրքիան պետք է ընդունի Հայոց ցեղասպանությունը. Ֆիսկ

HayNews.am. 21-11-2011- Բրիտանացի հայտնի վերլուծաբան, Independent պարբերական սյունակագիր Ռոբերտ Ֆիսկը Ստամբուլում հայտարարել է, որ Թուրքիան պետք է ընդունի Հայոց ցեղասպանությունը: Այս մասին հայտնում է «Էթա» գործակալությունը:
Ստամբուլում կայացած գիտաժողովի ժամանակ Ֆիսկը հանդես է եկել մի զեկույցով, որում արծարծվել է Հայոց ցեղասպանությանը, «Ակօս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանությանը, Թուրքիայում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտին և «Արաբական գարնանը» վերաբերող խնդիրները:
Անդրադառնալով Հայոց ցեղասպանության հարցին` նա կոչ է արել Թուրքիային ճանաչել պատմական եղելությունը:
Խոսելով մարդու իրավունքների մասին`Ռոբերտ Ֆիսկը նշել է, որ Թուրքիայում ամեն քայլափոխի խախտվում է մարդու իրավունքը:
Independent-ի սյունակագիրը նաև անդրադարձել է Թուրքիայում մամուլի անազատությանը և ընդգծել, որ անհրաժեշտ է վերացնել Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածը:

No comments: